Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է հայ ժողովրդին՝ սոցցանցերից մեկում հրապարակված իր տեսանյութում նշելով, որ Հայաստանը մեծ ապագա ունի, իսկ հայ ժողովուրդն իր պայքարով ապացուցել է, որ ունի բոլոր հիմքերը՝ հպարտանալու ինքն իրենով: 

«Ուզում եմ դիմել իմ եղբայրներին ու քույրերին Հայաստանից: Ես ցանկանում եմ շնորհավորել ձեզ: Այսօր դուք ունեք բոլոր հիմքերը՝ հպարտանալու ինքներդ ձեզնով, հպարտանալու, որ հայ եք՝ հպարտ ժողովուրդ, որը կարողացավ ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ինքն ունի արժանապատվություն, որ ցանկանում է ապրել նորմալ, մարդկային պայմաններում, կոռուպցիայից հեռու պայմաններում, պայմաններում, երբ որիշները ձեզ չեն թելադրում, թե ինչպես կառուցել ձեր կյանքը, պայմաններ, երբ մի խումբ վերցնում է իրեն ամեն բան ու ոչինչ չի թողնում ժողովրդին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել