Վարչապետն այսօր պետք է ներկայացնի կառավարության նոր կազմը: «168 ժամը» գրել է, որ լինելու են ընդամենը կոսմետիկ փոփոխություններ․ փոխվելու են ընդամենը երեք նախարարներ՝ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: ՊԵԿ-ը կբաժանվի՝ Հարկային տեսչությունը կմիանա ֆինանսների նախարարությանը, իսկ մաքսային ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Փոխվարչապետի պաշտոնը տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանից կփոխանցվի ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ Գեւորգյանը կշարունակի պաշտոնավարել որպես սոսկ տարածքային կառավարման նախարար:
Եթե իրոք այսքան փոփոխություն լինի, էլի չեղածից լավ ա, թե չէ բիոզուգարաններով տուրիզմ զարգացնելու մեծն գիտակ Վաչեից ու նախարարի պաշտոնում հայտնված գեղի կլուբի վարիչ Հրուշ Ժպտերեսից արեն ալերգիա ունեմ, իսկ որ էս երկուսի հետ թոշակի ճամփեին նաև մշակութամայր Հասոյին, ընդհանրապես շամպայն կարելի կլիներ խմել էդ կապակցությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/280028658800730?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել