Reddit կայքի և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն արտահայտվել է Հայաստանի իրավիճակի մասին: Օհանյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել ու մակագրել.

«Երևան իմ վերջին այցելությունից հետո ցնցող տեսարան է: TUMO կենտրոնում հետազոտողների ու ստեղծագործողների նոր սերունդ է: Երեք տարի անց հայ երիտասարդները կազմակերպում են խաղաղ շարժում՝ մասնակիցների աննախադեպ թվով: Իմ եղբայրներ և քույրեր, ձեր մասին եմ մտածում, զգույշ եղեք: Անհամբեր եմ՝ այս ամռանը վերադառնալու»,- լուսանկարը մակագրել է Ալեքսիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել