... Սրանք կարծում են՝ իրենք են հզոր, որովհետև պետության ինստիտուտներն իրենք են տնօրինում, նրանք կարծում են, թե իրենք են հզոր, որովհետև հավաքվել են իրար գլուխ ու խլացնող աղմուկ են հանում։
... Սրանք վստահ են, որ ճիշտն իրենք են, որովհետև «ինչ անում են, երկրի համար են անում», նրանք վստահ են, թե իրենք են ճիշտը, որովհետև մենք «ժողովուրդն» ենք, ու ոնց ասենք, թենց տի լնի։
... Սրանք քանի շատ են, նրանց գլխաքանակն են հաշվում, որովհետև իրենք «շատ» են ու գոռում են, թե նրանք քիչ են, նրանք սկզբում պնդում են, որ քանակը կապ չունի, ու մի հոգու ձայնն էլ պիտի լսվի, իսկ երբ շատանում են էնքան, որ իրենց ձայնը ձուլվում է մյուսների ձայնին, էդ ձայնով սկսում են գլխաքանակ հաշվել, որովհետև արդեն «շատ» են ու սկսում են իրենց ձայնից տարբերվողների աչքը կոխել իրենց՝ շատերի շատությունն ու «քչերի» քչությունը։
... Սրանք խուլ են, որովհետև «լսելու չունեն, լսացնելու ունեն», նրանք խուլ են, որովհետև էնքան լսող չեն ունեցել, որ «լսելու չունեն, լսվելու ունեն»։
... Ո՛չ սրանք, ո՛չ նրանք իրար չեն լսում, միայն ասում են, ընդ որում՝ ասում են ոչ թե իրար համար, այլ միայն «իրենցոց»։
... Ու էդ հզորության, ճշտի, շատի ու լսացնելու պատրանքի մեջ երկուսը դառնում են մեկը մյուսի ստվերը։
© հակահեղափոխական