Մեծ Բրիտանիայում միլիոնատիրոջ այրին 42 տարվա ամուսնությունից հետո դատարկաձեռն է մնացել։ LADBible պարբերականը հաղորդում է, որ դատավորը ստիպված է եղել նրա կտակում փոփոխություններ կատարել՝ կնոջն աղքատությունից փրկելու համար։

94 տարեկանում մահացած Վինֆորդ Հոջը որպես իր վերջին կամք նշել է, որ չէր ցանկանա, որպեսզի իր մեկ ու կես միլիոն ֆունտ կարողությունից բաժին հասնի կնոջն ու 4 երեխաներին։

Սակայն դատավորը նրա ցանկությունը ճիշտ չի համարել, քանի որ կինը ստիպված է եղել ապրել ծերանոցում։ Նա նշել է, որ «Հոջը չի կատարել պարտականությունները զուգընկերոջ նկատմամբ» և կնոջը հատկացրել է 225 հազար ֆունտ արժողությամբ քոթեջ ու ամսական 190 հազար ֆունտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել