Ոգևորվելով Մարց գյուղի բնակիչների քաղաքացիական կեցվածքից (ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսված խողովակները գետն էին գլորել), արդեն երեք օր է, ինչ խորասուզվել եմ այդ գործի մեջ, որ պարզեմ, թե ինչը ոնց է: Արդեն գիտեք, որ ինձ ամենաշատը իրավական կողմն է հետաքրքրում:
Արդեն իսկ որոշ բաներ պարզել եմ, իսկ այսօր խոստացել են տրամադրել փաստաթղթերը: Առանց փաստաթղթերը նայելու անհիմն կլինի «հետազոտությունս»: Թող տրամադրեն, կտեսնենք: Բայց արդեն իսկ որոշ տհաճ պահեր եմ պարզել: Օրինակ, որ դպրոցի տնօրենը առանց ծնողների թույլտվության աշակերտներին տարել է բողոքի ակցիայի:
Եթե քննադատում ենք ՀՀԿ-ի կողմից աշակերտներին օգտագործելը հանրահավաքներին, ապա պիտի նաև ինքներս նման սխալներ թույլ չտանք:
Սպասեք նորությունների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



