Դերասանուհի ու մոդել Սոֆյա Պողոսյանը դիկտատուրայա անվանել Հայաստանը ու շատ ճիշտա արել, Հայաստանի աչքն էլա հանել, քանի որ, դիկտատուրական երկիր չլիներ, հո իրա քուրը (տոլի ինքը, չեմ հիշում) երկու հատ մեծ ռեստորան չէր ունենա, որոնցից մեկը քաղաքի կենտրոնումա ու ամենաթանկնա, մեկը խոտերի վրայա ու ամենամեծերից մեկը: 
Դիկտատուրական երկրում մի հատ մեծ խանութ-սրահ ունեն, մի հատ էլ ժուրնալ: 
Դիկտատուրական երկրում ապրող «խեղճ» Սոֆյա, քոռանամ ես, հեղափոխությունից հետո քեզ կարելիա քաղհալածյալ հայտարարել: 
Ասածս ի՞նչա, լավա, որ աստղերը միանում են, բայց երեկվա դերասանուհու նման (ով բեմից խոսաց) անկեղծ թող լինեն, ոչ թե թրենդի հետևից ընկնող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել