Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի գիտնականները հատուկ «սպունգ» են ստեղծել՝ պոլիմեր, որը կարող է ծովի ջուրը մաքրել նավթից և դիզելից։ Հետազոտողները հույս ունեն, որ իրենց գյուտը էժան և արդյունավետ միջոց կդառնա բնապահպանական աղետի դեմ պայքարում, հաղորդում է Guardian-ը։

Նորարարության հիմքում ծծումբի և կանոլայի յուղի համադրությունն է։ Այդ տարրերը հետ են մղում ջուրը՝ հեղուկի վերածվելով։ Այսպիսով՝ միացությունը կօգնի մաքրել ծովը նավթամթերքից։

«Մեր սպունգը բավականին էժան է, այն կարող են օգտագործել ինչպես Նիգերի դելտայում, այնպես էլ Ամազոնի ավազանում»,- հայտարարել է նախագծի ղեկավար Ջասթին Չալքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել