1918-ի մայիսի սկզբին թուրքերի գործողությունները Կովկասում սկսում է անհանգստացնել գերմանացիներին (դաշնակիցներ էին, հիշում եք): Գերմանացիներն ուզում էին, որ թուրքերը գնան, հարավում կռվեն բրիտանացիների դեմ, բայց թուրքերին հարավը քիչ էր հետաքրքրում․ նրանց պետք էր Բաքուն, Հյուսիսային Կովկասը և Միջին Ասիան: Գերմանացիները Բաթումի բանակցություններում փորձում են զսպել թուրքերին, անգամ՝ համագործակցել հայերի հետ, բայց չեն հասցնում: Թուրքերը, տեսնելով, որ ինչ-որ բան էն չի, անմիջապես խախտում են զինադադարն ու գրոհում Ալեքսանդրապոլը: Այս ամենը տևում է ընդամենը 3-4 օր:
Ընդհանրապես, 1917-18թթ. Թուրքիայի ռազմադիվանագիտական գործունեությունը խիստ հետաքրքիր է ու նաև շատ ուսանելի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/1194717450631170?notif_id=1524221060597355¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել