Regnum-ը հայտնում է, որ Հայաստանը սկսել է իր զրահատեխնիկայի և ՀՕՊ համակարգերի զանգվածային մոդերնիզացիա: Մասնավորապես, Տ-72 տանկերը հայ-լեհական համատեղ ձեռնարկությունում կանցնեն կապիտալ վերանորոգում ու բավականին խորը մոդերնիզացիա, ինչի արդյունքում տանկերը կունենան ավելի լավ դինամիկ զրահ, ավտոմատ կառավարվող գնդացիր, շրջանային տեսադաշտ և նոր շարժիչ, ինչի հաշվին մեր տանկերը РТ-72U մակարդակի կհասցվեն, ինչը, ի դեպ, իր ցուցանիշներով գրեթե նույն մակարդակի է, ինչ T-90 տանկը:
Կոդերնիզացվեն նաև ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 զրահամեքենաները, բայց հիմնական մոդերնիզացիան կվերաբերի ՀՕՊ համակարգերին: Հայ-ռուսական ձեռնարկություններում խորքային մոդերնիզացիա կանցնեն Հայաստանում առկա ОСА-АКМ ՀՕՊ համակարգերը և С-300ПТ-1 ու С-300ПС, ինչի արդյունքում մեր ՀՕՊ առավելագույն հեռահարություն կհասնի 150 կիլոմետրի, թիրախները կհայտնաբերվեն 300 կիլոմետրի վրա, իսկ համակարգերը կկարողանան միաժամանակ հետևել 6 թիրախի՝ յուրաքաչյուրի վրա 2 հրթիռ արձակելով:



