Դերասան Սարգիս Գրիգորյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել ու գրառում կատարել՝ մեկնաբանելով մայրաքաղաքում ու մի շարք մարզերում 7 օր շարունակ տևող բողոքի ակցիաներն ու պայքարի դուրս եկած երիտասարդների պահվածքը:

«Յուրաքանչյուրս ունի ազատ արտահայտվելու իրավունք, ու ես ուրախ եմ տեսնել բազմաթիվ երիտասարդների, ովքեր ընդվզում են ներկա իշխանության վարած քաղաքականության բացթողումներին ու սեփական ձայնը հնչեցնում սթափեցնելու համար այն ղեկավարներին, ովքեր պարտավոր են ԾԱՌԱՅԵԼ սեփական ժողովրդին, սակայն մոռացել են դրա մասին։ Բայց, հարգելիներս, ձեր քայլով մի պարտադրեք ու մի վիրավորեք մարդկանց, ովքեր ունեն սեփական կարծիք ու դիրքորոշում, նաև իրավունք՝ սեփական կյանքը տնօրինելու ու որոշում կայացնելու... Դա նողկալի է, ոչ ժողովրդավար ու ամենակարևորը՝ անթույլատրելի։ Չի կարելի չարախոսել, նախանձել, վիրավորել այն մարդկանց, ում կարծիքը, դիրքորոշումը, մեղմ ասած, չեն համապատասխանում ձեր կտրուկ որոշումներին։ Դա ոչ մի լավ բանի չի բերի։ Եթե ուզում եք փոփոխություններ ու հաստատ ուզում եք, ուրեմն՝ հարգեք ՄԱՐԴՈՒՆ` ձեր կողքն ապրող ՀԱՅԻՆ... Նոր գաղափարները կառուցեք սիրո, փոխըմբնման, հարագանքի ու ոչ թե չարացած ու գազազած ռեպլիկների վրա։ Այդ դեպքում Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ, կարո՞ղ եք ասել։ Ես այսօր խիստ վիրավորված եմ մի շարք անդաստիարակ ու անհավասարակշռված երիտասարդներից, ովքեր անպատասխանատու հայտարարություններ են հնչեցնում իմ ու շատ հարգված մարդկանց հասցեին, ում, աշխատածի, ստեղծածի ու վաստակածի արժեքի կեսը չարած, գետնին են հավասարեցնում։ Չի կարելի, ու դա ոչ մի լավ բանի չի բերի։ Պայքարենք մեր վաղվա օրվա` բարեկեցության համար, ու անգիտակցաբար չանենք այն սխալները, որոնց պատճառը մեզ ստիպեց դիմել համապատասխան քայլերի։ ԱՍՏՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ»:

P.S. Ատելությունը, չարիքից բացի, ոչինչ չի կարող ծնել։ Թող այս ընդվզումը բերի բարություն, ջերմություն, սեր ու հարգանք նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ովքեր, ըստ մեզ, դրան արժանի չեն։

30602295_611031345899908_5208653302538960896_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել