Խոհանոցը տան այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր կին լիարժեք տանտիրուհի է զգում՝ ստեղծելով իր փոքրիկ աշխարհը: Հավանաբար բոլորը գիտեն, որ կերակուրներն ավելի համեղ են լինում, եթե դրանք պատրաստվում են սիրով ու հաճույքով: Հարկ է նշել, որ սենյակի ընդհանուր մթնոլորտը կախված է նաև ինտերիերից: Օրինակ՝ ավելի նպատակահարմար է խոհանոցը կահավորել բաց գույներով, ինչպես նաև տեղադրել մեծ պատուհան, որպեսզի որքան հնարավոր է շատ լույս ներթափանցի այնտեղ:
Պետք է ուշադրություն դարձնել նաև կահույքին: Այն պետք է լինի փոքր, բայց միևնույն ժամանակ այնպիսին, որ իր մեջ բավական շատ խոհանոցային իրեր պարունակի: Ճաշասեղանի չափը պետք է համապատասխանի ընտանիքի անդամների թվին: Խոհանոցը կահավորելիս ավելի շատ առաջնորդվեք «վեցերորդ զգայարանով»: Այնտեղ տեղադրված բոլոր իրերը պետք է միայն ջերմ զգացմունքներ առաջացնեն: Անհրաժեշտ է հիշել, որ ինտերիերը ձևավորելիս չպետք է կենտրոնանալ միայն կահույքի վրա: Օրինակ՝ պետք է ընտրել գեղեցիկ ջահ, պատուհանագոգերը զարդարել գեղեցիկ ծաղիկներով և այլն: (forwoman.am)
ԿԱՐԴԱ ԱՎԵԼԻՆ



