Araratnews.am-ը գրում է.

Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկություններով սկսվել է քննարկման ընթացակարգ։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտելի է որակել Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը։

«Լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների», – ասված է պաշտպանի հայտարարությունում:

Թաթոյանը շեշտել է, որ լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։

Պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել Քննչական կոմիտե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել