Զզվում եմ քաղաքականությունից, կոչերից, հավաքներից ու պաթոսիկներից (իմից էլ` էդ թվում),
ԲԱՅՑ.
1. Ցանկացած ուժ ստեղծում է հակաուժ:
2. Դե ախր խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ:
3. Քաղաքացիական հարցադրումներին ՔԱՂԱՔԱԿԱՆ պատասխաններ չտալը քաղաքական անգործություն է։
4. Մարդիկ կարող են ու պիտի այլակարծություն ունենան, որ «կողմից» ուզում է լինեն, դրանից չի կարելի վախենալ կամ չարանալ (բայց դե լուծումներն, անտեր մնա, պետք է տրվեն)։
5. Էս շարժումը խոշորացույցի պես ի տես է դնում շատերի կարծիքը, կարիքը, խնդիրը․ դա չի կարելի հաշվի չառնել։
6. Մեռա ասելով՝ երկխոսության կարիք կա, ոչ թե մենախոսությունների։ (
7. Աստված տա, որ ամեն ինչ ԽԱՂԱՂ լուծում ստանա, ու ստանա, մարդիկ իրոք հոգնել են անորոշ ու անշարժ խնդիրներից։
8. Իմ էջը բաց է, և ով դեռ չի հասցրել ինքնահաստատվել, ազատ զգացեք։
9. Ու մի խառնեք մարդու գործունեությունն ու էդ պահի ձեր «ճշմարտության» մասին տեսակետը,
ԲԱՑԱՐՁԱԿ ոչինչ չի լինում։
10. Խաղաղություն մեր կես կտոր երկրին, որը «սեյսմիկ» գոտուց ոչ մի կերպ դուրս չի գալիս, ցավոք. օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով։
Շարունակելի, բայց արդեն մտքում․․․