«Երեկ մի քանի միկրոավտոբուս դուրս էր բերվել երթուղուց, որպեսզի հանրահավաքի վայր տեղափոխի ոստիկանների: Մասնավորապես` երեկ Սերժ
Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքի ժամանակ լրատվամիջոցներն արձանագրեցին, թե ինչպես են 31 և 58 համարների երթուղայինները ոստիկաններին տեղափոխում Ֆրանսիայի հրապարակ: Ավելին` Դեմիրճյան փողոցում կայանված ոստիկանները դարձյալ 31 և 58 համարների երթուղին սպասարկող միկրոավտոբուսներում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ թիվ 31 միկրոավտոբուսը շահագործում է «Ուղևոր տար» ընկերությունը, որը պատկանում է ոմն Սերգեյ Ավագյանի և Աշոտ Հարությունյանի, իսկ թիվ 58 երթուղին` «Տիգրան» ՍՊԸ-ինն է, որն էլ պատկանում է ոմն Մյասնիկ Մանուկյանի, համենայն դեպս, այդ անուններն են նշված այս կազմակերպությունների փաստաթղթերում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել