Ժողովուրդ ջան, իհարկե այս ընտրությունները շատ վատ ու ընտրախախտումներով անցան, բայց զարմանում եմ ձեր զարմանքի ու հուսահատվածության վրա: Լավ, ի՞նչ կար զարմանալու, որ Տարոնը (ՀՀԿ) հաղթեց: Ուրիշ էլ ո՞վ պետք է հաղթեր իշխանական նման հզոր ռեսուրս ու ընտրախախտումներ անելու տաղանդ ունեցող ՀՀԿ-ին, եթե մեր ընդդիմությունը համառորեն հրաժարվեց միավորվել, ու ամեն մեկը իր նազը սկսեց մյուսի վրա թանկ ծախել:
Չընդդիմադիր Բարգավա՞ճը, որ նախագահական ընտրություններում իրեն հավատացողներին դավաճանեց, ժողովրդին հուսալքեց ու հետո նորմալ չբացատրեց էլ, թե ընտրություններին ինչի չի մասնակցում:
Ժառանգությո՞ւնը, որի առաջնորդը ընդդիմադիր մյուս կուսակցությունների ձայների օգնությամբ 37 տոկոս հավաքեց, ապա, գործողությունների հստակ պլան չունենալով, ժողովրդին տարավ, բերեց ու վերջում Ազատության հրապարակում 200 հոգանոց միտինգով եզրափակեց քարոզչությունը:
ՀՅԴ՞-ն, որ սովորաբար 6-7 տոկոսից ավել ոչ մի ընտրության ժամանակ չի հավաքում:
ՀԱ՞Կ-ը, որի կենդանի լինելը մինչև վերջերս կասկածի տակ էր դրվում:
ՕԵ՞Կ-ը, ով անգամ ԱԺ քաշ գալով մտավ ու ընդհանրապես սպառել է իրեն որպես կուսակցություն:
Առաքելությո՞ւնը, որը էդպես էլ չկարողացավ հոդաբաշխ կերպով բացատրել՝ ինչ է ստեղծվել, որտեղից է գալիս և ինչի համար է մասնակցում ընտրություններին:
Նման ցրված ու փնթի գործելաոճով ՀՀԿ կոչվող հրեշին երբեք չես հաղթի ու անիմաստ պետք չի երազախաբությամբ տարվել ու արթնանալուն պես դեպրեսիայի մեջ ընկնել: Եղավ այն, ինչը պետք է լիներ: