Ավելի քան ակնհայտ է, որ երևանցիները իրենց ձայնը տվեցին ՀՀԿ-ին: Իհարկե, շատերը հենց Տարոն Մարգարյանին քաղաքապետ տեսնելու ակնկալիքով քվեարկեցին Հանրապետականին: Սակայն, ինչպես բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ, որոշ քաղաքական ուժեր չեն կարողանում համակերպվել իրենց իրական ձայների հետ և շարունակում կրկնել «արտագաղթ» բառը: Զարմանալին այն է, որ իրենց լուրջ քաղաքական գործիչներ համարողները իրականում չեն էլ պատկերացնում քաղաքային իշխանությունների իրական դերը, նշանակությունը և ֆունկցիաները: Պարզապես զարմանալի է, ենթադրենք քաղաքապետ դառնար Արմեն Մարտիրոսյանը կամ Վարդան Օսկանյանը, մի՞թե բարձրանալու էին աշխատավարձերը, թոշակները, նպաստները, թե՞ բացվելու էին տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր 1 միլիոն դրամ աշխատավարձով: Իհարկե ոչ. խոսում են խոսելու համար, որ քաղաքացիները իրենց չմոռանան, մանավանդ հաջորդ 4 տարիներին...

Հ.Գ. Նման քաղաքական ուժերին խորհուրդ կտամ ընտրությունների արդյունքներից հետևություն անել և գոնե մեկ անգամ զբաղվել ինքնավերլուծությամբ և ինքնաճանաչմամբ: Մի վախեցեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել