Բայց ամենաուժեղն Իրանի հոգևոր առաջնորդի երեկվա ելույթն է, որտեղ, անդրադառնալով Ամերիկայի կողմից Սիրիայի հրթիռակոծության թեմային, կոչ է արել իսլամական երկրներին համախմբվել ու միասնական ճակատով հանդես գալ «ահաբեկչության հովանավորների դեմ»։

Բայց էս ասվածը՝ դեռ ոչինչ։ Որտեղից որտեղ Ալի Խամենեին հիշել է, որ Թրամփը մի անգամ, խոսելով Սաուդյան Արաբիայի մասին, այդ երկիրն անվանել է «կաթնատու կով», որից ավելի մեծ վիրավորանք, ըստ ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ գոյություն չունի։

Զարգացումները տեղի են ունենում Սիրիայում, բայց զուգահեռաբար Սաուդյան Արաբիայի գլխին էլ կարծես մութ ամպեր են կուտակվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել