Երեկ Մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ երգահան, կիթառահար եւ դիրիժոր Գորան Բրեգովիչի մենահամերգը: Համերգի կազմակերպիչն էր «Մեցցո Պրոդաքշնը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայ հանդիսատեսը Երևանում առաջին անգամ չէր, որ  լսում է սերբ երգչին, սակայն դա չխանգարեց, որ ջերմ ընդուներ նրան: Երկու ժամ տևած էներգետիկ համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Խորամանկ երաժիշտ, ում երաժշտությունը խճճող է, իսկ կերպարը՝ լցված գաղտնիքներով: Բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական երաժշտության հնչյուններ պարունակող երգերը չթողեցին, որ հանդիսատեսը համերգը նստած վայելեր: Արտիստը ելույթի վերջին հատվածի համար էր պահել իր գլխավոր հիթերը, որոնք առավել մեծ ոգևորություն առաջացրին երկրպագուների շրջանում։ Նրանք անդադար պարում էին ու ձայնակցում: BlogNews.am-ը ներկա է եղել մենահամաերգին: Երեկոյի մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ ֆոտոշարքով:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել