Նիկոլը ժողովրդին փուռը տալու ու թռնելու մաստեր կլասս կարող է կարդալ։ Հիմա էլ բռնեց ու զոռով բախում հրահրեց, բայց հենց ականջը մի քիչ քերծվեց, մի ողբ, մի դրամա, հիվանդանոց են տեղափոխել։ Մարդիկ էլ՝ շիվարած ու անառաջնորդ, չեն հասկանում՝ մնա՞ն, թե՞ գնան։
Ու չհամարձակվեք պատմել, որ նա մեղավոր չէ։ Նա լրիվ գիտակցված ու դիտավորությամբ արեց ամենը՝ բախում հրահրելու համար։ Ձեռքն էլ վնասեց ոստիկանության փշալարի հետ բզբզալու արդյունքում։ Արդեն տուժողներ կան՝ վիրավորներ, ու նորից դա փողոցային բախումների հետևանք է, և նորից այդ բախումը սադրում և հրահրում է նույն այն Փաշինյանը, ում ձեռքերին դեռ չի չորացել Մարտի 1-ի 10 զոհերի արյունը, որոնց մահվան պատասխանատվությունը Նիկոլը կիսում է թե՛ սպանողների, թե՛ հրաման տվողների հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=592504977776235&id=100010502131048
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել