Երևանում հետաքրքիր իրավիճակա ստեղծվել․ կենտրոնական փողոցներից շատերը փակ են, ու կողքից կարող է թվալ, թե եսիմ ինչ սարսափելի բան է կատարվում քաղաքում։ Բայց իրականում շատ ու շատ քիչ մարդիկ են փողոցում, իսկ փողոցներն էլ փակ են մնում զուտ, որովհետև ոստիկանությանը հրահանգավորել են չընդդիմանալ։ Փաստացի 2-3 հոգով փողոցում նստած մարդիկ, համարվում է, որ փողոց են փակել։ 
Կարանք ասենք, որ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը որդեգրել են Գանդիի մոտեցումը՝ չդիմադրել․․․ Բայց կարմիր գծերը հստակ գծված են՝ Բաղրամյանը բարիկադավորված ոստիկանների կողմից։
Անձամբ ինձ մտահոգում է մի քանի բան․ 
ա) որքանո՞վ է օրինական ցույցի մասնակիցներին մտցնել դպրոց ու անչափահասներին դասադուլի կոչ անել,
բ) որքանո՞վ են այս ակցիայի կազմակերպիչները վերահսկում տարբեր փողոցներում նստած մարդկանց ու արդյոք կկարողանա՞ն արագ արձագանքել անկանխատեսելի զարգացումներն՝ ապահովելով իրենց համախոհների անվտանգությունը,
գ) ինչպե՞ս է Փաշինյանը 18-ին տուն ուղարկելու ցուցարարներին՝ ընդունելով, որ ոչինչ չստացվեց։ Այլ հարց է, որ ի սկզբանե ցույցերի առաջ դրված նպատակներն անհասկանալի էին ու ոչ հստակ։ Ու արդյոք էլի չի՞ ասի, որ, դե, ծախված ժողովուրդն էր էլի մեղավոր, քիչ մարդ դուրս եկավ փողոց, ինքն էլ շատ էր ուզում, բայց չէր կարող․․․

Մի խոսքով՝ փողոցում այսօր ավելի շատ շոու ու էմոցիաներ են, քան քաղաքականություն ու քաղաքացիական պայքար։ Պատահական չէ, որ Նիկոլը փողոց է կանչում աշակերտներին ու ուսանողներին, որոնց համար դրայվա էս ամեն ինչը, ուղղակի վառ հիշողություն՝ ապագայի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել