Aysor.am-ը գրում է.

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի մի քանի փողոցներ խցանված են, մասնավորապես՝ Ազատության, Մյասնիկյան պողոտաները, Աբովյան պուրակը:

Ազատության պողոտայում երկու մեքենա վթարայինները միացրած կայանած են ճանապարհի երթևեկելի հատվածում, իսկ երկու ավտոմեքենա էլ, առանց վարորդների, կայանված են Խանջյանի փողոցից Արշակունյաց տանող ճանապարհին՝ կրկեսի մոտակայքում:

Հիշեցնենք, որ «Ելք» խիմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը , Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության ցուցարարները քիչ առաջ փակել են Բաղրամյան պողոտան:

Ն. Փաշինյանը կոչ է արել նաև արգելափակել մետրոպոլիտենի աշխատանքը։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել