Մինչ օրս գոյություն ունի թյուր կարծիք, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են, որոնք չեն կարողանում իրենց պաշտպանել և ապրում են միայն երեխաներին դաստիարակելու և ճաշ եփելու համար: Ընտանիքը յուրաքանչյուրի կյանքի գլխավոր բաղադրատարրն է, սակայն, բացի դրանից, գոյություն ունեն նաև այլ պլաններ և ցանկություններ:
Մարդկության պահապանները
Հարյուր հազարավոր տարիներ առաջ հենց կանայք էին համարվում բարձրագույն, երկնքին մոտ էակներ: Կանայք կարող էին մի քանի ամուսին ունենալ, սակայն այդ ամուսնություններից ծնված երեխաները հիշում էին միայն նրան, ով լույս աշխարհ էր բերել իրենց. մայրիշխանություն էր տիրում: Հենց մայրերն էին իրենց երեխաներին պաշտպանում յուրաքանչյուր վտանգից:
Սարմատուհիներ-ամազոնուհիներ
Բավականին ծավալուն տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես են հարյուրամյակներ առաջ ցեղերի տղամարդիկ պայքարել՝ իրենց հողերը պաշտպանելու և ուտելիք հայթայթելու համար: Սակայն քիչ են պատմությունները, որոնցում ցեղի գոյատևումը պահպանելու պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում կանայք և սկսում են կոպիտ կենսակերպ վարել: Լավ օրինակ են սարմատուհիները, որոնք հասարակությունում բարձր դիրք ունեին, մարտեր էին մղում, պաշտպանում էին հողերը և միաժամանակ հոգ էին տանում ընտանիքի ու տան հոգսերի մասին:
Քեսեմ սուլթան
Հաճախ կանանց մեղադրում են զգացմունքայնության և ճիշտ որոշումներ ընդունելու ունակության բացակայության մեջ: Ողջ Եվրոպան լսել է Հյուրեմի մասին, ով գրավել էր Օսմանյան կայսրության սուլթանի սիրտը: Սակայն կայսրությունում առավել ազդեցիկ դիրք ուներ Քեսեմը, ով իր խելքի, համբերության ու ճշտապահության շնորհիվ մեծ տիտղոսի հասավ․ 5 տարի շարունակ ղեկավարեց երկիրը: Սառը մտածելակերպն ու հավասարակշռությունը բնորոշ են կանանց, ուղղակի նրանք հաճախ թաքցնում են դա:
Թագուհի առանց թագավորի

Կարծրատիպային մոտեցումը, թե կինը չի կարող ապրել առանց տղամարդու աջակցության, կոտրել է Ելիզավետա I-ը: Շնորհիվ նրա՝ Անգլիան ծովային հզոր զորք ստեղծեց, որն ունակ էր հաղթելու Իսպանիային: Չամուսնացած կինը կարողացել է հրաշալիորեն կառավարել իր երկիրը: Ինչպես նա էր ասում. «Ես ունեմ ԹԱԳԱՎՈՐԻ սիրտ ու ստամոքս»:
Պատերազմը միայն տղամարդկանց համար չէ
Ինչպես Առաջին աշխարհամարտի ժամանակ, այնպես էլ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կանայք կռվել են տղամարդկանց հետ հավասար պայմաններում, ոչնչով չէին զիջում նրանց, երբեմն անգամ գերազանցում էին քաջությամբ ու անվախությամբ: Առաջ էին շարժվում՝ ուշադրություն չդարձնելով ստացած վերքերին և կորուստներին: Հայրենիքի պաշտպանությունը մեծ նշանակություն ուներ բոլորի համար՝ անկախ սեռից, անկախ նրանից՝ թեթև կիսաշրջազգեստ էին կրում, թե՞ ռազմական տաբատներ:



