Երեկ 8/08 և 8/09 տեղամասերում վերջապես խորապես զգացի «քերթողահոր» «գաղջ» բառի իրական իմաստը: Մեզ մոտ կարգին գաղջ էր: Հանրապետականները ներկայացան իրենց ամբողջ «քուչայական» հմայքով: Դիմեցին բոլոր մեթոդներին՝ խոչընդոտելու դիտորդների և լրագրողների աշխատանքները: Մի պահ էլ մեզ այցելել «Մալաթիա-Սեբաստիա» համայնքից պր. Լֆիկ Սարգսյանը: Հանդիպումն անցավ հարգալից մթնոլորտում: Պարզապես այդպես էլ չհասկացանք՝ ինչ լիազորությունների շրջանակում էր նա իր «տղերքին» ցուցումներ տալիս՝ չլինելով ընտրատական հանձնաժողովի անդամ կամ նախագահ: Ով գիտի, մարդը իրա տանը տապչկեքը հանած, հանգիստ բազմոցին սուրճ էր խմում, զանգում են ամեն մանրուքի համար, դիվադադար անում: Ախր սրանից ինչքան ժամանակ առաջ քերթողահայրն ասել ա. սիրուն չի, այ մարդ, սիրուն չի: Ամեն մարդ էս երկրում պիտի զբաղվի իր գործով:
Հ.Գ.: Ի դեպ, Ալեքսանյանի հեռանալուց մի տասը րոպե հետո ինչ-որ մեկի հեռախոսը փոխանցում են ինձ: Լսում եմ.
- Մեր ազիիիիիիիիզ քուր ջան: Քեզ հետ խոսում ա Բարգավաճի ավագանու ընտրացուցակի անձը: Մենք ենք խնդրել, որ պրն. Ալեքսանյանը գա ձեզ մոտ, որովհետև առավոտից իմացանք՝ ձեզ նեղում են: Ձեզ համար ա եկել, որ ձեզ պաշտպանի: Հիմա սիրուն բան չստացվեց, ախպերականով խնդրում եմ, որ էդ կադրերը ջնջես:
Ձանձրալի պատասխան իմ կողմից իմ աշխատանքային պարտավորությունների և տեսանյութերի պայմանագրային պարտավորություններիս վերաբերյալ: Շատ ճանձրալի պատասխան: Այնինչ սիրտս ուզում էր բղավել - ասա, իմ թագավոր ախպեր ջան:



