Newmag.am-ը գրում է.

Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նախագահ, կարծում է The Atlantic հոդվածի հեղինակ Ջուլիան Զելիցերը, Սպիտակ տան Օվալաձև կաբինետ է բերում այն ժամանակի ոգին, որում նա արել է իր քաղաքական կամ դեռևս ոչ քաղաքական կարիերայի առաջին քայլերը:

Այսպես, Ռոնալդ Ռեյգանն ու Ջորջ Բուշ-Ավագը շատ բան են քաղել 50-ականներից, երբ սկսվեց Սառը պատերազմն ու Ամերիկան զգաց հայրենասիրական ոգու զարթոնք: Իսկ Բարաք Օբաման իր հերթին հիմնվում էր 90-ականների փորձի վրա, երբ Սառը պատերազմի ավարտից հետո թվում էր, թե ցանկացած խնդիր կարող է լուծվել, եթե դրան խելամտորեն վերաբերվել:

Դոնալդ Թրամփը 28 տարեկան էր, երբ ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց ուոթերգեյթյան սկանդալի պատճառով: Կես տարի անց ԱՄՆ-ն դադարեցրեց պատերազմը Վիետնամում: Անկասկած, այս երկու իրադարձություններն, ինչպես նաև 70-ականների մթնոլորտն ընդհանուր առմամբ զգալիորեն ազդել են Թրամփի աշխարհընկալման վրա:

Հենց այն ժամանակ էր ԱՄՆ ապագա 45-րդ նախագահը սկսում իր կարիերան հոր ընկերությունում: Այդ ընկերությունը զբաղվում էր անշարժ գույքի շինարարությամբ, և Թրամփն արագ բարձրացավ կարիերային աստիճաններով:

Դա մի ժամանակ էր, երբ ամերիկյան ժողովուրդը կորցրեց վստահությունը պետական ինստիտուտների մեծ մասի հանդեպ:

1972թ-ի հունիսին՝ նախագահի ընտրություններից մի քանի ամիս առաջ, 5 հոգի ներխուժել էին «Ուոթերգեյթ» համալիր, որտեղ տեղակայված էր Դեմոկրատական կուսակցության թեկնածուի շտաբը: Նրանք փորձել էին այնտեղ գաղտնալսող սարքեր տեղադրել:

Այդ պատմությունն ավարտվեց նրանով, որ նախագահական երկրորդ ժամկետի համար ընտրված Ռիչարդ Նիքսոնը ստիպված էր հրաժարական տալ 1974թ-ի օգոստոսին, չնայած որ դեմոկրատների շտաբում գաղտնալսող սարքերի տեղադրման հետ նրա վարչակազմի ուղիղ կապն ապացուցված չէր: Հրաժարականի պատճառն այն բանի բացահայտումը դարձավ, որ Նիքսոնը կեղծ ցուցմունք էր տվել երդման տակ:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել