Ներքաղաքական գաղջ մթնոլորտից սահուն անցում կատարենք մեկ այլ միջավայր, մի միջավայր, որտեղ բոլոր հայերը մեկ բռունցք են: Այո, այո, Հայաստան-Ադրբեջան, իսկ ավելի կոնկրետ հայեր և ադրբեջանցիներ հարաբերություններ: Եթե շփվել եք ադրբեջանցու հետ ֆիզիկապես կամ ֆորումներում՝ բանավեճերի շրջանակներում, ապա նկատած կլինեք, որ նրանք անընդհատ մեջբերում են ռուս հայտնի գրող Պուշկինի «Տազիտ» պոեմից այն հատվածը, որը իբր թե հայերին որակում է վախկոտ և ստրուկ: Երբ որդին հրաժարվում է սպանել անզեն հային, երբ նա թալանով չի ցանկանում հարստանալ և վերջապես, երբ չի սպանում եղբորը սպանողին, քանի որ նա արդեն վիրավոր, անզեն և միայնակ էր, հոր կողմից որակվում է «դավաճանություն», և հայրը որդուն որակում է հետևյալ տողերով.
"Поди ты прочь - ты мне не сын,
Ты не чеченец - ты старуха,
Ты трус, ты раб, ты армянин!
Будь проклят мной! 
Պետք է ուշադրություն դարձնենք վերևի և ներքևի հատվածներին, երբ վերևում հստակ նշվում է Ты не чеченец - ты старуха, իսկ արդեն դրանից ներքև իրենից ներկայացնում է թվարկում Ты трус, ты раб, ты армянин և միմյանցից բաժանված են ստորակետներով:
Ինչո՞ւ է չեչենացի մարդն օգտագործում «հայ» բառը որպես վիրավորանք: Հարկ է նկատի առնել այն ժամանակաշրջանի պատմաքաղաքական մթնոլորտը, որի ընթացքում զարգանում է պոեմի գործողությունը: 1928-29թթ. տեղի էր ունեցել ռուս-թուրքական հերթական պատերազմը (պոեմը գրվել է 1829-30թթ.), որին ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել հայերը: Պատերազմի ընթացքում հայերն օգնում էին ռուսներին պատերազմել նաև սարեցի մահմեդականների դեմ (չեչեններ, չերքեզներ և այլն), որոնք, համարելով հայերին ևս սարեցի ժողովուրդ, նրանց օգնությունը ռուսներին համարում էին դավաճանություն:
Փաստորեն, Պուշկինը իր պոեմում ցույց է տվել չեչենացի հերոսի՝ ազնվության, մեծահոգության և գթության արժեքներից զուրկ լինելը: Տարօրինակ կլիներ ենթադրել, որ Պուշկինը նշված արժեքների առկայությունը կարող էր համարել «վախկոտություն» կամ «ստրկություն»:

Տեսակետ կա, որ պոեմի սկզբնական տարբերակը կոչվել է «Гасуб» և չի հրատարակվել հեղինակի կենդանության օրոք, այլ նրա մահից հետո՝ «Современник» ամսագրում՝ ենթարկվելով մի շարք փոփոխությունների ամսագրի խմբագիրների կողմից: Ըստ որում՝ սկզբնական արտահայտությունը եղել է «Ты трус, ты раб, ты христианин!»: Եթե այդպես է, հատկանշական է այն փաստը, որ խմբագիրը նույնացրել է «քրիստոնյա» և «հայ» հասկացությունները:
Եվ չմոռանանք, որ չեչենները այսօր հիմնականում կենտրոնացված են Հյուսիսային Կովկասում, բայց նախկինում նրանք եղել են Ղրիմում և տեղահանվել են 1941 թվին պատերազմը սկսվելուց հետո, Ստալինի հրամանով, որում ասված է, որ «որպես անվստահելի ժողովուրդ նպատակահարմար չէ նրանց գտնվելը սահմանամերձ գոտում»:
Այսքանը, եղեք տեղեկացված:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել