««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Յուղուրջյանը պոլիկլինիկայի մի քանի աշխատակիցների ազատել է աշխատանքից: Նա չի խնայել անգամ այն մարդկանց, որոնք ծայրահեղ կարիքավոր են կամ հաշմանդամ: Ի դեպ, գլխավոր բժիշկը մշտապես աչքի է ընկել պոլիկլինիկայի աշխատակիցների հանդեպ իր բռնակալ պահվածքով:
Հիշեցնենք, որ Յուղուրջյանը Սերժ Սարգսյանին և նրա թիմակիցներին հաճոյանալու մղումով աշխատակիցներին ստիպել էր աշխատել «Ապահով Հայաստան» գրությամբ վզկապներով, ինչը մեծ անհարմարություններ էր ստեղծել աշխատելիս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել