Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։Ժամը 08։40-ի սահմաններում BMW մակնիշի 34 RP 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ավտոճանապարհի Բուրաստանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին։Դեպքի վայրից Armtimes-ի թղթակցի փոխանցմամբ, պատահարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Վթարի հետեւանքով զոհերից մեկի գլուխն է կտրվել։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, փրկարարները, բժիշկները:Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների եւ վիրավորի ինքնությունը։ Վթարի հետեւանքով զոհերից մեկի գլուխն է կտրվել։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել