Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապացույց ունի առ այն, որ Սիրիայի կառավարական բանակն անցած հանգստյան օրերին Դումա բնակավայրում քիմիական հարձակում է իրականացրել:
Ինչպես հայտնում է BBC-ն, Մակրոնը չի մանրամասնել, թե որտեղից է ստացել այդ տեղեկությունը՝ հավելելով միայն, որ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը քլորին գազ է կիրառել:
Ֆրանսիացի ղեկավարն ընդգծել է, որ դեռևս որոշում չի կայացրել քիմիական հարձակմանն ի պատասխան Սիրիային հարվածելու հարցով: Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ հարվածի թիրախում են լինելու Սիրիայի կառավարության ունեցած քիմիական զենքերի պահեստները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/04/12/proof/2661360
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել