Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 4:55-ի դրությամբ ավարտել է Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր 464 ընտրատեղամասերի նախնական արդյունքները:
ԿԸՀ նախնական տվյալներով, հաղթանակ է տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ն ստացել է 235 հազար 512 ձայն կամ 55,89 տոկոսը:
Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է` 97 հազար 189 ձայն (23,07 տոկոս): Երեւանի ավագանիում կլինի նաեւ «Բարեւ, Երեւան» դաշինքը, որը ստացել է 35 հազար 732 քվե (8,48 տոկոս):
Այսպիսով, Երեւանի ավագանիում միայն երեք ուժ կլինի: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելությունը» ձախողվեցին ավագանու ընտրություններում:
«Հայ ազգային կոնգրես»- 18 հազար 499 ձայն (4,39 տոկոս)
Հայ հեղափոխական դաշնակցություն- 15 հազար 999 (3,8 տոկոս)
«Օրինաց երկիր»- 15 հազար 733 (3,73 տոկոս)
«Առաքելություն»- 2 հազար 692 (0,64 տոկոս)