«Բարձրագույն դատական խորհրդի՝ նախօրեին կայացրած առաջին որոշումներից մեկով սահմանվել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ 65-ամյա Անատոլի Մաթևոսյանի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 16-ին։ Թե ինչով է զբաղվելու Մաթևոսյանը, դեռ հայտնի չէ, բայց արդեն կան նրա պաշտոնի հավակնորդներ․ Արսեն Մկրտչյանը և Գագիկ Խանդանյանը:


Արսեն Մկրտչյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է, տարիներ ի վեր աշխատել է համակարգում՝ օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, դատավոր, որոշ ժամանակ էլ՝ արդարադատության փոխնախարար: Նրա թիկունքը տարիներ ի վեր համարվել է Հովհաննես Մանուկյանը: Վերջինիս՝ նախարարի պաշտոնից հեռանալուց որոշ ժամանակ անց Մկրտչյանը կրկին վերադարձավ դատական համակարգ:


Մյուս թեկնածուն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանն է: Խանդանյանը հին դատավոր է, նա ուզում էր ԲԴԽ կազմում ընտրվել, սակայն ձայները չբավականացրին: Նշենք, որ նոր Սահմանադրությամբ դատարանի նախագահներն ընտրվում են երեք տարի ժամկետով՝ ԲԴԽ-ի կողմից, առանց վերանշանակվելու իրավունքի: Այսինքն՝ ամեն ինչ արել են, որ դատարանի նախագահի պաշտոնը հասցնեն ճաշակել հնարավորինս շատ անձինք, և նույն անձը տարիներով չմնա այդ պաշտոնին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել