Բոլոր ընտրություններից առաջ ոչ իշխանական ուժերը հասկանում են (կամ ո՞վ գիտի, գուցե ցույց են տալիս, թե հասկանում են, եւ իրականում մարդիկ են գերագնահատում դրանց հասկանալու կարողությունը), որ հանցագործություն է տեղի ունենալու: Նաեւ գիտեն, որ իշխանությունը եթե մի քիչ խղճահարություն ցուցաբերի, ապա առնվազն մի 5-7 տոկոս կշպրտի դեմքներին ու վերջ: Հիմա մի բան չեմ հասկանում` էդքան բանը գիտենալուց հետո ի՞նչ իմաստ կա ամեն անգամ մասնակցել էդ հանցագործությանը ու ամեն անգամ ստեղ-ընտեղ հայտարարել, թե բա գիտեք՝ սա ընտրություն չէր, այլ խայտառակություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



