Yerkir.am-ը գրում է.
Նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Առաքելյանի դիակի դատբժշկական եզրակացությամբ հիմնավորվել է, որ նա մահացել է գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Առաքելյանը մահացել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից՝ կիսագնդերի հարփորոքային շրջանների իշեմիկ ինսուլտից:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 27-ին` Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում: Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով՝ Գոռ Առաքելյանը դատապարտվել էր վեցուկես տարվա ազատազրկման, սակայն 2017թ-ի մայիսի 3-ին նա ազատվել էր պատժի հետագա կրումից:



