«Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից անցել է 9 օր, բայց դեռևս այն չի վերաբացվել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի թղթա­կիցը երեկ նկատեց, որ արագ սննդի կե­տում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Մեր թղթակցի այն հարցին, թե երբ է վերաբացվելու սննդի կետը, աշխատակիցը արձագանքեց. «Հավանաբար մի քանի օրից»: Ի դեպ, տեղեկացնենք, որ պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը՝ 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը, իրենց բուժումը դեռ շարունակում են Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանո­ցում: Նշենք, որ արագ սննդի կետում բալոնի պայթյունի առթիվ հարուցված քրեական գործը դեռ ընթացքի մեջ է. դեռ չեն բացահայտվել պատճառները, չկան նաև մեղադրյալներ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել