«ՀՀ գլխավոր դատախազու­թյունում քրեական գործ է հա­րուցվել «Հարավկովկասյան եր­կաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմո­տիվային դեպոյում պաշտոնեա­կան դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնա­կան համաձայնությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցա­գործությունների դեպքերի առ­թիվ: «Հարավկովկասյան երկա­թուղու» արհմիության նախա­գահ Աշոտ Խլղաթյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Հարավկովկա­սյան երկաթուղիներ»-ում տարի­ներ շարունակ տեղի ունեցող չարաշահումները միայն հիմա են բացահայտվում, քանի որ ՀՀ-ում ՌԴ արդեն նախկին դեսպան Իվան Վոլինկինը այլևս Հայաստանում չէ: Նրա դիվանագիտա­կան աշխատանքը ավարտվեց, և արդեն նոր դեսպան կա նշա­նակված: «Վոլինկինի գնալը շատ լուրջ կապ ունի վերջին օրե­րի գործողություների հետ:
Հենց Վոլինկինն էր Վալկոյի ու մյուսնե­րի կնքահայրը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել