Խոյ
Հնարավորություն կունենաս հրաշալի արդյունքի հասնել, ինտուիցիադ կհուշի, թե որտեղ ինչ կերպ վարվես: Հնարավոր է դժվարություններ առաջանան գործնական շփումներում: Չի բացառվում՝ տարաձայնություն լինի ընտանիքում:
Ցուլ
Շատ լավ օր է նոր գործ սկսելու, հստակ որոշումներ կայացնելու համար: Միգուցե նոր պարտավորություններ վերցնես քեզ վրա: Նոր ծանոթությունները հնարավոր է խաղան շատ կարևոր դեր քո կյանքում:
Երկվորյակ
Միգուցե ոչ ստանդարտ որոշումներ կայացնես, որոնք մտերիմներիդ կկանգնեցնեն խոչընդոտների առաջ: Չի բացառվում՝ համախոհներդ քեզ հուսախաբ անեն, պետք չէ նրանցից շատ ավելին սպասել: Հնարավոր է կոնֆլիկտ ունենաս նաև ընտանիքի անդամների հետ:
Խեցգետին
Բարենպաստ օր է ճանապարհորդելու համար: Տեղափոխությունը ոչ միայն կբարձրացնի տրամադրությունդ, այլև կվերականգնի ուժերդ: Հիանալի օր է նոր գործընկերներ գտնելու, գնումներ անելու համար: Իսկ ռոմանտիկ հարաբերություններն այնքան էլ վատ չեն դասավորվի:
Առյուծ
Հնարավոր է անսպասելի հանդիպումներ լինեն, ճիշտ է, ոչ այնքան հաճելի, սակայն արդյունավետ: Իրերիդ նկատմամբ զգույշ եղիր, միգուցե արժեքավոր ինչ-որ բան կորցնես: Իսկ երեկոյան խորհուրդ է տրվում խուսափել կասկածելի մթերքներ օգտագործելուց:
Կույս
Ծանրաբեռնված օր է, ստիպված կլինես կայացնել արտասովոր որոշումներ: Չի բացառվում՝ տարաձայնություններ առաջանան գործընկերներիդ հետ: Հիանալի օր է գնումներ կատարելու համար, իսկ ճանապարհորդության մեկնել խորհուրդ չի տրվում:
Կշեռք
Հետաքրքիր իրադարձություններով լի օր է: Նոր ծանոթությունները արդյունավետ կլինեն: Բարենպաստ օր է ֆինանսական տեսանկյունից, միգուցե դրամական մուտքեր լինեն: Այսօր կարող ես վերանորոգման աշխատանքներ սկսել:
Կարիճ
Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հանդիպելու, նոր գործնական կապեր հաստատելու համար: Կարող ես երկարատև պայմանագրեր կնքել, մտերիմներդ պատրաստ են քեզ աջակցել: Երեկոն հարմար է տանն անցկացնելու համար:
Աղեղնավոր
Այսօր պետք չէ ռիսկի դիմել, չի բացառվում՝ տհաճ անակնկալներ լինեն, ինչպես նաև վեճեր ղեկավարության հետ: Պետք չէ գնալ ռոմանտիկ հանդիպման, նոր ծանոթություններից ցանկալի չէ հատուկ վերաբերմունք սպասել:
Այծեղջուր
Հնարավոր է լուրջ փորձությունների առաջ կանգնես: Պետք է չափազանց զգույշ լինես, ցանկացած սխալ լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Շատ լավ կդասավորվեն հարաբերությւններդ ընկերներիդ հետ: Հնարավոր է կարևոր տեղեկություն ստանաս:
Ջրհոս
Մի շտապիր իրականացնել ծրագրերդ, չի բացառվում՝ շուտով ավելի նպատակահարմար պահեր ստեղծվեն: Միգուցե լուրջ ֆինանսական կորուստներ լինեն: Հիանալի կանցնեն ռոմանտիկ ժամադրությունը, ընկերների հետ հանդիպումները:
Ձկներ
Չի բացառվում՝ կարևոր գործնական առաջարկ ստանաս, որը կբացի մասնագիտական հեռանկարներ: Բարենպաստ օր է գնումների համար, ֆինանսական դժվարութուններ դժվար թե առաջանան: Միգուցե ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի:



