Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի դեսպանատունը շտապ համոզվելու կարիք ունի, որ այն ամենը, ինչ կատարվում է Յուլիա Սկրիպալի հետ, կատարվում է նրա կամքով։
«Մենք շնորհավորում ենք Յուլիային առողջացման կապակցությամբ։ Եվ մենք բոլորս ցանկանում ենք շտապ համոզվել, որ այն ամենը, ինչ կատարվում է նրա հետ, արվում է իր իսկ կամքով»,- ռուսական դեսպանության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում RIA NOVOSTI-ն։
Հիշեցնենք, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլյա Սկրիպալը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ հանդես է գալու մամուլի ասուլիսով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել