Այսօր հերթական անգամ երեւաց, որ ընտրություններում հաղթեց փողոցի խուժանը: Այն խուժանը, որն աղջիկ լրագրողին կամ դիտորդին կարող է ծաղրել, հայհոյել, անգամ հարվածել ու դրանից հետո իրենց «լավ տղա» համարել:
Ու այդ խուժանի դեմ պայքարում ՀՀԿ-ն ոչ մի կապ չունի: Երեկ ՀՀԿ-ի փոխարեն ՀՀՇ-ն էր, վաղը գուցե լինի ԲՀԿ-ն կամ մեկ այլ ուժ, որին կծառայի այդ խուժանը: Քանի դեռ հասարակության թափը չի հերիքում հաղթել փողոցի խուժանին, մեր իրականությունը սա է լինելու:
Խնդիրը մեր մեջ է: Այնպես չի, որ իշխանությունը «քըխ» ա, իսկ մենք բոլորս «պուպուշ»: Մենք ինքներս ենք սնում այդ խուժանին: Եթե կուզեք իմանալ, մեր բոլորի մեջ նստած է այդ խուժանը...
Փողոցի թափթփուկները հաղթեցին մեզ, ու դրա մեղավորը հաստատ այդ թափթփուկները չեն: Հաղթեցին, որովհետեւ մենք որոշեցինք ոչ թե կռիվ տալ խուժանի դեմ, այլ ինքներս խուժան դառնալ, կամ ավելի վատ՝ կռանալ այդ խուժանի առջեւ...