Կարելի է գնել կրեմների մի ամբողջ շարք, որոնք վերացնում են կնճիռները և երիտասարդացնում։ Կան մարդիկ, ովքեր նույնիսկ դիմում են վիրահատական միջամտության և բոտոքս անում։ Սակայն կան բազմաթիվ բնական բաղադրիչներ, որոնք ունեն նույն բուժիչ հատկությունները։ Այդպիսի բաղադրիչներից է համարվում սովորական ձվի սպիտակուցը։

Ֆրանսիայում գիտնականներն ուսումնասիրել են ձվի սպիտակուցը։ Հետևությունն այսպիսին էր․ այն պարունակում է մոտավորապես 69 տարբեր սպիտակուցներ, որոնք ունակ են նվազեցնելու կնճիռների 60%-ը, այսինքն՝ այն գործում է  գրեթե այնպես, ինչպես բոտոքսը։

Սակայն բոտոքսը պարալիզում է դեմքի մկանները։

Ձվի սպիտակուցը՝

  • թարմացնում է մաշկը, քանի որ այն ունի փափկություն, վերացնում է մաշկի մահացած բջիջները,
  • վերացնում է աչքերի տակ առաջացած պարկերը, բացի այդ՝ այն հեշտությամբ լավացնում է մաշկը,
  • կարգավորում է ճարպային գեղձերի արտազատումը, այդ իսկ պատճառով էլ ունակ է նվազեցնելու մաշկի փայլը,
  • կանխում է մաշկի թուլացումը և նեղացնում մաշկի ծակոտիները,
  • սպիտակուցի օգնությամբ դուք կարող եք ազատվել մաշկի ցանկացած վնասվածքներից և գրգռումներից։

Ինչպե՞ս օգտագործել ձվի սպիտակուցը

Լավագույն լուծումը՝ ընդունել սպիտակուցը, ինչպես դիմակ։ Ի դեպ՝ անպայման չէ սահմանափակվել միայն ձվով։ Դուք կարող եք օգտագործել այն այլ շատ օգտակար բաղադրիչների հետ՝ մեղր, ձիթապտղի յուղ և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել