Ընտրություններն ավարտվեցին, առայժմ հանձնաժողովներում հաշվում են ընտրությունների մասնակիցների ստացած ձայները, նախնական տվյալներով ՀՀԿ-ի ավագանու ցուցակը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ առաջամարտիկ է, իսկ ո՞վ էր կասկածում..., բոլոր սթափ գիտակցություն եւ տրամաբանություն ունեցողները վստահ էին, որ այսպես էլ պետք է լիներ: Հետաքրքիր է, թե այս ընտրություննների ավարտից հետո ինչպես են իրենց գործընկների աչքերին նայելու որոշ բոցաշունչ ընդդիմադիր խաղեր տվողները, իրենց ընդդիմադիր ներկայացնելու փորձ անողները, իրենց անցած ճանապարհը մոռացողները, մարդիկ, ում չգիտես ինչու թվում էր, թե ոչ թե Երեւանի ավագանու ընտրությունների են գնում, այլ կենաց-մահու պայքարի, ովքեր շուրջ յոթ տարի արդեն լինելով քաղաքականության մեջ, նոր-նոր էին ուզում «սկսել», ուժեր, որոնք, իրենց կենսագրության ինչ-որ հատվածում լինելով իշխանության մաս, իրենց այնպես էին պահում, կարծես մահ կամ ազատության հարց էր դրված, ուժեր, որոնք հանուն իրենք իրենց ռեաբիլիտացնելու ապարդյուն փորձերի, մոռանում էին մայր ու մանուկ եւ հայտարարում էին, թե ատում են այն ամեն լավը, ինչ կատարվել է Տարոնի քաղաքապետության շրջանում: Ինչո՞ւ են ոմանք այդքան շուտ մոռանում, որ ամեն ընտրությունից եւ նախընտրական վիճակից հետո բացվում է առավոտը, եւ կյանքը ոչ թե սկսվում է, այլ` շարունակվում: Գոնե հիմա հետեւություներ արեք, մի հայհոյեք, մի չարացեք, մի չարախոսեք, մի խոսեք միմիայն ընդդեմի եւ ոչնչացման բառապաշարով, մի մոռացեք, որ ամեն ընտրությունից հետո կյանքը ոչ թե սկսվում է, այլ` ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ................
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/margarit.yesayan/posts/516739518388316
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել