Իրանի բարձրաստիճան հոգևորական Ահմադ Խաթամին քարոզի ժամանակ հայտարարել է, որ «Հեզբոլլահը» այնպիսի զենք ունի, որ կարող է ամբողջությամբ Իսրայելի երկու խոշոր քաղաք ոչնչացնել:

Իր հայտարարությամբ Ահմադ Խաթամին մեկնաբանել է Իսրայելի կառավարության հաղորդագրություններն այն մասին, որ հաջորդ տարի հնարավոր է լուրջ հակամարտություն սկսվի «Հեզբոլլահի» հետ: Իրանական այաթոլլան հայտարարել է, որ 2006 թվականին Լիբանանյան պատերազմի ժամանակ Իսրայելն արդեն «փորձել է իր հնարավորությունը» և պարտություն է կրել:

Եթե ուզում եք, որ երկրի երեսից մաքրենք Հայֆան ու Թել-Ավիվը, կարող եք նորից փորձել ձեր ուժերը… Մենք հրթիռներ ենք կառուցում, և մենք մեծացնելու ենք մեր հրթիռների հեռավորությունը, որպեսզի Սպիտակ տան բնակիչներին զրկենք հանգիստ քնից:

Իրանցի հոգևորականը հայտարարել, որ Հայֆան ու Թել-Ավիվը «ուրվական քաղաքների» վերածելու համար օգտագործվելու է 70 կիլոմետրանոց շառավղով համազարկային կրակի ռեակտիվ համակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել