Սիրելի ժողովուրդ, սրտի ցավ եմ զգում, երբ տեսնում եմ ձեր բոլորի հուսախաբությունը: Բայց այդ հուսախաբությունը անտեղի է, հավատացեք: Քանզի անտեղի էր այս ռեժիմի հետ հույսեր կապելը: Այս փչացած համակարգի դեմ պետք է պայքարել սեփական այլ համակարգով: Փչացած համակարգի մեջ որևէ մեկը չի կարող պայքարել այդ համակարգի դեմ, քանի որ կամ կփչացվի համակարգի կողմից, կամ էլ կուլ կգնա: Նախախորհրդարանի ծրագիրն ասում է՝ Հայաստանի քաղաքացի, ինքնակազմակերպվիր և կանգնիր իմ կողքին, և ես կառաջնորդեմ քեզ դեպի քո երազած երկիրը: Բայց իմացիր, որ այդ երկիրը ինքդ պետք է կառուցես: Դու ինքդ պետք է այդ ծրագիրը իրականացնես: Իսկ ի՞նչ է պետք դրա համար: Դրա համար հարկավոր է հետևել Նախախորհրդարանի թիմի աշխատանքին: Նա կլինի միշտ քո կողքին և կբացատրի քեզ, թե ինչ քայլեր են պետք իրականացնել: Ընդամենը հինգ քայլ: Այդ հինգ քայլերի արդյունքում դու հնարավորություն կունենաս պայմանագիր կնքել քո նախընտրած պատգամավորի հետ և ցանկացած պարագայում, եթե նա չբավարարի քո պահանջները, դու կարող ես չեղյալ հայտարարել այդ պայմանագիրը: Նախախորհրդարանի անդամները պետք է կազմակերպեն Հիմնադիր Խորհրդարանի ստեղծումը: Նախախորհրդարանը Խորհրդարան չէ: Այն ստեղծված է միայն, որպեսզի կազմակերպի Հիմնադիր Խորհրդարանի ստեղծումը: Դրանից հետո այն լուծարվելու է: Հիմնադիր խորհրդարան կարող են մտնել միայն հատու չափորոշիչներով անցած անհատները, հեղինակությունները, անբասիր մարդիկ: Նախախորհրդարանը իր անդրանիկ հանդիպումը կանցկացնի ամսի իննին Գյումրիում, իսկ տասնյոթին Երևանում: Եկեք, լսեք, տեղեկացվեք, քննարկեք, առարկեք, հարցեր տվեք, առաջարկեք և մասնակիցը եղեք ողջ գործընթացի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել