Ընտրություններն ավարտվեցին: Եկան Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու ժամանակները: Անլրջության մրցավազքը վայրկյան առաջ բացեց հայտնի քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Կեղծված նախագահական ընտրություններից հետո...» , «համատարած խախտումներ», «դիտորդների փոխանցմամբ», և տղա երևալուն հարիր այլ բարձրագոչ եզրերով կուրծք ծեծողների շքահանդեսը բոլորից շուտ հասցրեց բացել հենց նա և դեռ կեսօրին «ամփոփեց» ընտրություններն ու գնաց իր գործերին: Մեկ բառով. անլրջություն: Քաղաքագիտությանը հարկ է ավելի լուրջ վերաբերվել, վերլուծել փաստերը և կարողանալ վեր կանգնել տպավորություններից ու զգացմունքայնությունից: Չստացվեց: Այսօրվա ընտրությունների համապարփակ ու հավասարակշռված գնահատականը չշտապող մասնագետները դեռ կհասցնեն տալ, իսկ «կեղծված նախագահական ընտրությունների» համար, հարգարժան պարոն Կիրակոսյան, խորքային քաղաքագիտությունը մի օր Ձեզ կների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել