Ռուսները մի հաղորդաշար ունեն։ Կոչվում է Формула власти։ Այս հաղորդաշարով հարցազրույցներ են ունենում տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ։ Մերինի հետ դեռ որ չեն ունեցել։ Այսօր հաղորդեցին հարցազրույցը Իլհամ Ալիևի հետ Россия-24 հեռուստականալով։ Մանրակրկիտ լսեցի։ Թուրքը թվարկեց Ադրբեջանի հաջողությունները երկրներին բնորոշ բոլոր ուղղություններով։ նույնիսկ պատասխանեց իսլամական ծայրահեղականությանը վերաբերվող հարցին։ Սակայն մեկ բառ անգամ չասվեց Ղարաբաղի խնդրի կապակցությամբ։ Քար լռություն այդ թեմայով որի իմաստը ես լավ չհասկացա։ Թուրքերը ոչ մի առիթ բաց չեն թողնում լացելու իրենց ասած գրավյալ տարածքների ողբով, բայց արի ու տես այս հարցազրույցում Ղարաբաղ չեղավ։
Չեմ կարող լինկը տալ որովհետև դեռ որ Յութուբում չկա։ Շուտով կլինի, հետևեք ու լսեք, շատ հետաքրքիր հարցազրույց էր։ Ճիշտն ասած մի քիչ նույնիսկ նախանձեցի դրանց հաջողություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել