Այսօր Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կմեկնարկի «Ավազե դղյակ» նոր՝ 25 մասից բաղկացած հեռուստասերիալը: Մելոդրամայի հիմքում Ռոմեոյի ու Ջուլիետի դասական պատմությունն է՝ համեմված ժամանակակից մոտիվներով ու անսպասելի լուծումներով: Սիրավեպ, որն ունակ է հաղթելու թշնամանքն ու միավորելու երկու հակամարտող ընտանիքները: Հեռուստասերիալի պատմությունը զարգանում է Առուշանյանների ու Մարգարյանների ընտանիքների միջև վաղեմի թշնամանքի շուրջ: Տիգրան Գասպարյան, Լուիզա Ղամբարյան, Արթուր Կարապետյան, Անուշիկ Առաքելյան, Անելիա Գուբրյան, Վահագն Մարտիրոսյան և այլք. դերասանական լավ կազմ է հավաքված մելոդրամայում: Մինչև առաջին սերիայի ցուցադրությունը ներկայացնում ենք backstage լուսանկարներ նկարահանման հրապարակից:







Լուսանկարները՝ Արմենիա TV-ի ինստագրամյան էջից։



