Կստացվի բավականին համեղ և հագեցնող նախաճաշ, որն իդեալական համապատասխանում է ինչպես նախաճաշին, այնպես էլ՝ ճաշին:

Շակշուկա ուտեստը լրիվ ձվածեղ չէ. այն տարբերվում է իր ավանդական բաղադրատոմսով, դրա մեջ գլխավոր բաղադրատոմսը ձուն չէ: Այն պատրաստված է լոլիկից և սև պղպեղից:

Բաղադրատոմս

Ձեթ - 1 ճ/գ

Սպիտակ սոխ՝ միջին չափի

Սխտոր՝ 1 պճեղ

Կարմիր քաղցր պղպեղ՝ 1 հատ

Լոլիկ՝ 4 հատ

Տոմատի սոուս - 2 ճ/գ

Չիլիի փոշի - 2 թ/գ

Չաման - 1 թ/գ

Կարմիր պղպեղ - 1 թ/գ

Կայնեյան պղպեղ - 1 պտղունց

Շաքարավազ - 1 պտղունց

Ձու - 5 հատ

Կտրած մաղադանոս - 0,5 ճ/գ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Գազօջախի վրա տաքացնել չուգունից թավան: Թավայի մեջ լցնել ձեթ: Երբ ձեթը տաքանա, ավելացրեք կտրտած սոխը և տապակեք մի քանի րոպե: Հետո ավելացրեք սխտորը և շարունակեք տապակումը:

Ավելացրեք պղպեղը և մի փոքր տապակեք՝ խառնելով 5-7 րոպե:

Թավայի մեջ դրեք լոլիկները և տոմատի սոուսը և խառնեք: Ավելացրեք համեմունքները և շաքարավազը, լավ խառնեք և թողեք, որ սոուսը եփի: Այս ընթացում փորձեք համը և ըստ ճաշակի ավելացրեք համեմունքները: 

Տոմատի սոուսի մեջ ջարդեք հավկիթները հատ առ հատ:

Թավան ծածկեք կափարիչով: Թողեք այն 10-15 րոպե եփի: 

Մատուցելուց առաջ այն զարդարեք մաղադանոսով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել