Պատրաստեք հավի խմորապատ թևիկներ հետևյալ բաղադրատոմսով

Հավի խմորապատ թևիկներ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ճապոնական խոհանոցում հավը մասնատում են այնպես, որ հարմար լինի ուտել, քանի որ` սեղանին դանակ չեն դնում: Թևիկները և բդերի միսը ոսկորի մի կողմից անջատում են, միսը շրջում այնպես, որ ոսկորը էսկիմոյի փայտիկի դերում հայտնվի:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի խմորապատ թևիկներ
հավի թևիկներ 1 կգ
ձեթ 150 մլ
գարեջուր 200 մլ
ալյուր 100 գրամ
աղ
սև պղպեղ
հազարի տերևներ 6 ցողուն
պղպեղ
կիտրոն 1 հատ

Ինչպես պատրաստել հավի խմորապատ թևիկներ

Հավի թևիկների վերին մասի ջլերը հոդի մասից դանակով անջատել, ապա միսը շրջել դեպի մյուս հոդն այնպես, որ փայտիկով պաղպաղակի նմանվի: Ջրիկ խմոր պատրաստել` խառնելով ալյուրն ու գարեջուրը, համեմել աղ ու պղպեղով: Ձիթայուղը սոտեյնիկի մեջ տաքացնել, հավի նախապատրաստած թևիկները թաթախել ջրիկ խմորի մեջ և տապակել: Պատրաստի թևիկները դնել թղթե անձեռոցիկի վրա, ապա տեղափոխել մարոլի տերևներով ափսեի մեջ, զարդարել կիտրոնի շերտերով և Պիրի-պիրի պղպեղով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել