««Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, խոսելով ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ի գործողությունների մասին, ասել է. «Դա 3 օր հետո էր, այնպես, ինչպես Սումգայիթում էր, կարող եմ հետ գնալ`այնպես, ինչպես Ղարսը գրավելուց էր, 15 թվին ու այսպես շարունակ: Իրենք միշտ ուշանում են, բայց իրենք միշտ կանգնում են հաղթողի կողքին: Մեր այս հերոս տղաները որ չլինեին, իրենք մեր կողքին չէին կանգնի: Տեսան, որ մե՛նք ենք ուժեղը, մե՛նք ենք հաղթում, չուզեցին պարտվողի կողքին կանգնել, դա հին ռուսական սովորություն է»:
Այս առնչությամբ մենք պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանին հարց ուղղեցինք, թե համաձայն չէ՞ Արամ Սարգսյանի հետ: Վաղարշակ Հարությունյանի պատասխանը կարճ էր. «Ես չէի ուզի իրեն պատասխանել, բայց ես կհիշեցնեմ իր ասածը:
Ինքն ասել էր, որ շնորհիվ Վազգենի ու Գրաչովի ընկերական հարաբերությունների մենք տարանք հաղթանակ: Վսյո՛, իրեն դա՛ ասեք»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել