Հռոմի Ֆրանցիսկոս պապը վեց երեխաների հետ չորեքշաբթի օրը ավանդական կոլեկտիվ ընդունելության ժամին իր ավտոմեքենայով շրջել է Սուրբ Պետրոսի հրապարակում: Ավանդույթի համաձայն՝ հովվապետը ողջունում է հրապարակում հավաքված հավատացյալներին. նա հաճախ է կանգ առնում, համբուրում և օրհնում երեխաներին՝ տեղեկացնում է informator.news-ը:
Այս անգամ նա թույլ է տվել, որ իր ավտոմեքենան նստեն վեց երեխաներ, որոնք հագել էին իրենց ծիսական համազգեստները: Նրանք շրջել են հրապարակում, որտեղ հավաքվածներին Ֆրանցիսկոս պապը շնորհավորել է Սուրբ Զատկի առիթով: Հրապարակում ներկա է եղել մոտ 20 հազար մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել