Նոր Նորքի 2/33 ընտրատեղամասում Ռոբերտ Երիցյանը դժգոհություն հայտնեց, որ Եհովայի վկա իր հարսն ու տղան չեն գալիս ընտրության, և մտավախություն ունի, որ նրանց փոխարեն կարող են քվեարկել ուրիշները: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց ընտանիքում պառակտվածություն է, քանի որ ընտանիքի անդամները մշտապես գնում են ժողովների, երեխաներին էլ իրենց հետ են տանում, իսկ տուն գալուց հետո «Եհովա» են երգում: Ինքը ընտրել է Տարոն Մարգարյանին, իսկ Եհովայի վկա տղան ու հարսը ասում են, թե ընտրությունը իրենց դավանանքին դեմ է: Քաղաքացին չի կարողանում տանեցիներին համոզել ընտրության գնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել